ՃՏՊ Սևան - Գետափ ավտոճանապարհին․ կա զոհ
Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 29-ին՝ ժամը 07:11-ին, ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սևան - Գետափ ավտոճանապարհի մոտ 11-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Ս․, ծնված 1992 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և հայտնվել լճափին․ ուղևորը տեղում մահացել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Գավառ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորի դին, այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Կարծիքներ