Իրանի համար տարածաշրջանում անընդունելի է ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը

Իրանի համար տարածաշրջանում անընդունելի է ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը

Իրանի համար տարածաշրջանում անընդունելի է ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը:

Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ ՀՀ Ախ քարտուղար Արմեն Գրիգորյանի, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի հետ հանդիպումների ժամանակ:

Այս մասին գրում է irna-ն:

««Զանգեզուրի միջանցքը» Հարավկովկասյան տարածաշրջանում հանդիսանում է այն տարածքը, որտեղ կարող են ներկա կլինեն ՆԱՏՕ-ի ուժերը։ Դա սպառնալիք է տարածաշրջանի երկրների ազգային անվտանգությանը։ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է դրան»,- ասել է Ռայիսին։

Գործակալությունն ընդգծում է, որ Իրանի նախագահն այս հայտարարությունը հնչեցրել է և՛ ՀՀ ԱԽ քարտուղարի, և՛ Խալաֆովի հետ բանակցությունների ժամանակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում