Ինչպես է թուրք լրագրողը «ծաղրել» Ռոբերտ Քոչարյանին, նրա ներկայությամբ՝ նվաստացրել Հայաստանը

Ինչպես է թուրք լրագրողը «ծաղրել» Ռոբերտ Քոչարյանին, նրա ներկայությամբ՝ նվաստացրել Հայաստանը

Թուրքիայից ժամանած լրագրողների մասնակցությամբ մեդիատուրի վերաբերյալ ընդդիմության, հատկապես Դաշնակցության և Ռոբերտ Քոչարյանին սատարող շրջանակները աղմուկ են բարձրացրել, թե իբրև այն լավ չէր կազմակերպված ու տապալվել է։

Հետաքրքրական է, որ մասնավորապես Ադրբեջանից այս նույն թեմայի շուրջ ևս հնչում են մտահոգություններ, սակայն այն իմաստով, որ մեդիատուրի արդյունքում ամբողջ թուրքական մեդիադաշտը օրեր շարունակ ողողված էր հայկական նարատիվներով և Հայաստանի տեսակետը ներկայացնող նյութերով։

Ադրբեջանական Qafqazinfo.az-ը գրել է. «Վերջին օրերին Թուրքիայի լրատվամիջոցներում ավելի հաճախ են լուսաբանվում Հայաստանի արտաքին քաղաքական դիրքորոշումները։ Հեռուստատեսություններում, կայքերում և այլ հարթակներում կարելի է հանդիպել տասնյակ ռեպորտաժների, հոդվածների ու մեկնաբանությունների, որտեղ թուրք լրագրողները փաստացի ներկայացնում են Հայաստանի դիրքորոշումները։ ...որոշ թուրք լրագրողներ նույնիսկ հայ պաշտոնյաների պես սկսել են Ադրբեջանին մեղադրել «մաքսիմալիստական մոտեցման» համար։ Երևան հրավիրված մեդիա ընկերությունների շարքում գերակշռում են օտարալեզու լրատվամիջոցները, պաշտոնական լրատվական գործակալությունները, ամենաբարձր վարկանիշ ունեցող հեռուստածրագրերը, ինչը ցույց է տալիս, որ ծրագիրը նախապես մանրակրկիտ պլանավորված է»։

Մեկ այլ ադրբեջանական աղբյուր՝ Minval.az-ը, թեմայի վերաբերյալ գրել է. «Իսկ հիմա մեդիատուրերն օգտագործում է Երևանը... Դրան մասնակցել են բավական ներկայացուցչական լրատվամիջոցներ, ներառյալ՝ TRT World, NTV, Sözcü TV, CNN Türk, Anadolu, İhlas և այլն»։

Կազմակերպված մեդիատուրի նման հաջող ընթացքը, անշուշտ, չէր կարող չանհանգստացնել քոչարյանական ու դաշնակցական քարոզչամեքենային։

Մասնավորապես դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանը քննադատել է կազմակերպված մեդիատուրը՝ հայտարարելով, թե իբր 2000-ականներին իրենք ավելի լավ էին աշխատում թուրքական լրատվամիջոցների հետ։

Մանուկյանը հավանաբար նկատի ունի այն դեպքերը, երբ թուրք լրագրողները գալիս էին Հայաստան և ուղիղ նախագահ Քոչարյանի դիմաց նստելով՝ սկսում ծաղրել Հայաստանին ու հենց իրեն՝ նախագահին՝ ծամածռվելով և նրա ազգանունն աղավաղելով։

2001-ին թուրք լրագրողներից մեկին տված հարցազրույցի ժամանակ լրագրողը ոչ մի այն տարրական հարգալից տոնը չի պահում նախագահ Քոչարյանի հանդեպ, այլ նաև աղավաղում է նրա ազգանունը՝ անվանելով Քոչարյան-Մոջարյան։ Սա բավական չէ, ամբողջ ռեպորտաժում Հայաստանը ներկայացվում է որպես չքավոր, սովի եզրին կանգնած երկիր, որը, եթե Թուրքիայի հետ սահմանը չբացի, գրեթե սովամահ կլինի։

Մեկ այլ ընդդիմադիր քարոզիչ՝ Վարուժան Գեղամյանը, կեղծ տվյալ է հրապարակել, թե իբրև թուրք լրագրողներին հրավիրելը պետբյուջեի վրա արժեցել է 7.5 մլն դոլար (իրականում՝ 7.5 մլն դրամ)։

Այսպիսի պարզունակ հնարքներով նշյալ շրջանակները կարծում են, թե կարող են մոլորեցնել Հայաստանի հանրությանը՝ հարևան երկրների հետ կարգավորման ու տարածաշրջանում խաղաղության հաստատելու գործընթացները ձախողելու հարցում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում