Հայկ Մարտիրոսյանը` «Շախմատի ակադեմիայի գավաթ – 2021»-ի եզրափակիչ փուլի հաղթող
Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվել է «Շախմատի ակադեմիայի գավաթ – 2021» արագ շախմատի մրցաշարի եզրափակիչ փուլը:
Համառ ու հետաքրքիր պայքարից հետո մրցաշարի հաղթող է դարձել գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, որը 8 հնարավորից վաստակել է 7,5 միավոր: Նրանից կես միավորով ետ է մնացել Արման Միքայելյանը, 1-ական միավորով` Տիգրան Լ. Պետրոսյանն ու Տիգրան Հարությունյանը:
Հանձնվել են նաև հատուկ մրցանակներ: Լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհի է ճանաչվել Աննա Սարգսյանը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ակադեմիայի ֆեյսբուքյան էջը:
Լավագույն արդյունք ցույց տված կարգային մասնակից է դարձել Ալբերտ Աղազարյանը, մարզերի լավագույն արդյունք ցույց տված մասնակից` Արթուր Ղարագյոզյանը:
Կարծիքներ