Ավելի քան 17 մետր երկարություն, 45 տոննա քաշ. հսկա ծովային կենդանու բրածոյի հայտնաբերումը նոր էվոլյուցիոն տեսությունների է հանգեցրել (լուսանկար)

Ավելի քան 17 մետր երկարություն, 45 տոննա քաշ. հսկա ծովային կենդանու բրածոյի հայտնաբերումը նոր էվոլյուցիոն տեսությունների է հանգեցրել (լուսանկար)

ԱՄՆ-ում հսկա ծովային կենդանու գանգի հայտնաբերումն հնարավորություն է տվել գիտնականներին՝ նոր տեսություններ բացահայտելու էվոլյուցիայի արագության մասին:

Ինչպես գրում է CNN-ը, հսկայական իխթիոզավրի բրածոյի մասին է, որի գանգը միայն գրեթե երկու մետր երկարություն ունի: Մարմնի երկարությունը մասնագետների գնահատմամբ կկազմեր ավելի քան17 մետր, իսկ քաշը՝ 45 տոննա: Բրածոն հայտնաբերվել է Նևադայում:

Իխթիոզավրերը խոշոր ծովային արարծներ էին, որոնք ծովում բնակվել են ավելի քան 200 տարի առաջ: Տվյալ բրածոյի գանգի ուսումնասիրության արդյունքում նոր տեսակ է հայտնաբերվել:

Ուսումնասիրությունը մաս է կազմել առավել լայնամասշտաբ աշխատանքի, որը նախաձեռնել է գիտնականների միջազգային թիմը՝ հասկանալու համար, թե որքան արագ է էվոլոցիայի ենթարկվել իխթիոզավրի մարմինը՝ կետերի համեմատ, որոնք սկզբնապես նույնպես չորքոտանի ցամաքային կենդանիներ են եղել նախքան ծովում բանկություն հաստատելը, ինչպես և իխթիոզավրերը:

Վերջիններս հսկայական մարմին են ձեռք բերել էվոլյուցիոն առումով կարճ ժամանակահատվածում՝ մոտ 3 մլն տարում: Համեմատության համար կետերին իրենց ամենամեծ չափսերին հասել 45 մլն տարում, ինչպես նշում են գիտնականները:
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում