Բրիտանական ոստիկանությունը ռեկորդային չափով կրիպտոարժույթ է բռնագրավել
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը փողերի լվացման հետաքննության շրջանակներում բռնագրավել է 180 միլիոն ֆունտ ստերլինգ (250 միլիոն դոլար) կրիպտոարժույթ, հաղորդել է Reuters-ը: Դրա տվյալներով՝ խոսքը գնում է Մեծ Բրիտանիայի համար ռեկորդային չափով կրիպտոարժույթի բռնագրավման մասին:
«Այսօր իրականացված բռնագրավումը հետաքննության կարեւոր քայլ է, որը կշարունակվի եւս մի քանի ամիս, քանի որ մենք դեռ փնտրում ենք նրանց, ովքեր գտնվում են հանցավոր փողերի լվացման գործողության կենտրոնում», - գործակալությունը մեջբերում է քրեական ոստիկանության կոնստեբլ Ջո Ռայանի խոսքերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Հունիսի 24-ին նույն քրեական գործի շրջանակներում ոստիկանությունը բռնագրավել է 114 միլիոն ֆունտ ստերլինգ (158 միլիոն դոլար) կրիպտոարժույթ: Նույն ժամանակ 29-ամյա կին է ձերբակալվել՝ փողերի լվացման կասկածանքով: Այս գործի այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Կարծիքներ