Թալիբները հայտարարել են, որ Աֆղանստանի տարածքը չի օգտագործվի այլ երկրների դեմ

Թալիբները հայտարարել են, որ Աֆղանստանի տարածքը չի օգտագործվի այլ երկրների դեմ

«Թալիբան» արմատական շարժումն ուրիշ խմբավորումների թույլ չի տա Աֆղանստանի տարածքն օգտագործել այլ երկրների անվտանգության սպառնալիքների ստեղծման համար: Այդ մասին հայտարարել Է շարժման քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Սոհայիլ Շահինը:

«Ինչ վերաբերում Է օ՛տարերկրացիներին, ովքեր ցանականում են Աֆղանստանը որպես ռազմակայան օգտագործել այլ պետությունների դեմ (հարվածներ հասցնելու համար), մենք («Թալիբանը») պարտավորություն ենք ստանձնել, որ չենք ընդունի նրանց, լինեն նրանք մենակ անձինք թե խմբավորոմներ՝ տրամադրված ցանկացած այլ երկրի դեմ, ներառյալ Չինաստանը,- հուլիսի 13-ին մեջբերում Է նրա խոսքը Nation թերթը:- Մենք Աֆղանստանում թույլ չենք տա ո՛չ բացահայտ հավաքագրում, ո՛չ վարժեցում, ո՛չ Էլ միջոցների հանգանակում որեւիցե խմբավորման համար»:

Կառավարական ուժերի եւ թալիբների միջեւ ընդհարումներն ակտիվացել են Աֆղանստանում գործողությունն ավարտելու որոշման մասին՝ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կողմից ապրիլի 14-ին արված հայտրարությունից հետո, որը դարձել Է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ: Հուլիսի սկզբի դրությամբ ԱՄՆ-ն ավելի քան 90 տոկոսով ավարտել Է իր զորքերի դուրսբերման գործընթացը: Այս պահին «Թալիբան» շարժումը վերահսկում Է Աֆղանստանի շրջանները հինգ երկրների՝ Իրանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, ՉԺՀ-ի եւ Պակիստանի հետ սահմանների երկայնքով: Քաբուլը պլանավորում Է զանգվածային հակահարձակում շարժման կողմնակիցների վրա, հաղորդել Է ՏԱՍՍ -ը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում