Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդությունից Հայաստանում մահվան դեպք է գրանցվել
Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդությունից Հայաստանում 1 մարդ է մահացել, 20 մարդ հոսպիտալացվել է, հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու կանխարգելման անհատական պաշտպանության միջոցառումները ներառում են մոծակների դեմ պայքարի միջոցների օգտագործումը, մարմնի մեծ մասը ծածկող հագուստի կրումը և մոծակներից պաշտպանված տարածքներում քնելը:
Կարծիքներ