ԱՄՆ-ի և Ռուսաստանի քաղաքացիների համար ԵՄ մուտքը կարող է արգելվել
ԵՄ իշխանությունները հնարավոր է որոշում կայացնեն, ըստ որի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Բրազիլիայի քաղաքացիների համար կարգելվի մուտքը դեպի ԵՄ անդամ պետություններ: Այդ մասին տեղեկանում ենք «New York Times»-ից: Լրատվամիջոցների տեղեկություններով փաստաթուղթը ուժի մեջ կմտնի հուլիսի մեկին՝ Բրյուսելի սահմանների բացման նախաշեմին: Ըստ վերոնշյալ փաստաթղթի՝ Եվրոպական պետություններ կկարողանան մուտք գործել Ուգանդայի, Չինաստանի, Կուբայի և Վիետնամի քաղաքացիները: Ընթացիկ շաբաթվա մեջ այս նախագծի վերաբերյալ կկայանա վերջնական որոշում:
Կարծիքներ