ՍԱՏՄ տեսուչները խստացված ստուգայցեր են իրականացրել Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում
Չորեքշաբթի՝ 10.11.2021, երեկոյան ՍԱՏՄ տեսուչները covid19-ի դեմ ձեռնարկվող հակահամաճարակային միջոցառումների նկատմամբ վերահսկողություն են իրականացրել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում:
18 օբյեկտներում ստուգայցի ընթացքում խախտումներ են հայտնաբերվել 3-ում, կազմվել են արձանագրություններ:
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։
Կարծիքներ