Բելառուսի եւ Բրազիլիայի գործարար շրջանակները շահագրգռված են տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցությամբ
Բելառուսի եւ Բրազիլիայի գործարար շրջանակները շահագրգռված են տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցությամբ: Այդ մասին խոսվել Է Սան Պաուլուում Բելառուսի պատվավոր հյուպատոս, «Բելառուս-Բրազիլիա» առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Գրիգորի Գոլդշլեգերի հետ Բելառուսի առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Վլադիմիր Ուլախովիչի հանդիպման ժամանակ: Այդ մասին հաղորդում Է ԲԵԼՏԱ գործակալությունը՝ վկայակոչելով ԲելՏՊՊ կայքին: Կողմերը քննարկել են Բելառուսի եւ Բրազիլիայի գործարար շրջանակների համագործակցության ընդլայնման հեռանկարները նավթաքիմայի, շինանյութերի, տեքստիլ, ցելյուլոզի-թղթի արդյունաբերության, բժշկության, գյուղատնտեսական տեխնոլոգիաների արտադրության ոլորտներում: «Հանդիպման մասնակիցները նաեւ քննարկել են Էլեկտրատրանսպորտի արտադրության բնագավառում համատեղ նախագծի իրականացման հնարավորությունը, Բելառուսում բրազիլական արտադրանքի հավաստագրման հարցերը, Բրազիլիայում անցկացվող միջազգային ցուցահանդեսներում բելառուս արտադրողների ցուցադրանքների կազմակերպումը եւ ցուցադրանքների շրջանակներում գործարար միջոցառումների անցկացումը»,-ասվում Է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ