Սի Ցզինպինի Մոսկվա կատարած այցը մտահոգում է ԱՄՆ-ին. Պենտագոն
Ռուսաստանին Չինաստանի աջակցության աճը, որը ցույց տվեց Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի Մոսկվա կատարած այցը, մտահոգում է ԱՄՆ-ին: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները ապացույցներ չեն տեսնում, որ Չինաստանը ներկայումս նյութական աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանին։
«Եթե նրանք որոշեն դա անել, ես կարծում եմ, որ դա լուրջ անհանգստություն կառաջացնի համաշխարհային հանրության շրջանում: Բայց նույնիսկ ՉԺՀ նախագահի աջակցության արտահայտությունը, իմ կարծիքով, անհանգստություն է առաջացնում»,- ասել է Օսթինը։
Կարծիքներ