ԵՄ-ն դատապարտել է Ռուսաստանում քրեական գործերի բացումը ՄՔԴ պաշտոնյաների դեմ
Եվրամիությունը դատապարտում է Ռուսաստանի Քննչական կոմիտեի կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) պաշտոնյաների դեմ քրեական գործեր հարուցելը։ Այս մասին ասվում է հինգշաբթի օրը ԵՄ արտաքին ծառայության ղեկավար Խոսեպ Բորելի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն մարտի 20-ին քրեական գործ է հարուցել ՄՔԴ-ի դատախազի և դատավորների դեմ, ովքեր ձերբակալության օրդեր են տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Կարծիքներ