20 ամյա Գոռը երգեց մինչև կյանքի վերջին պահը և ընկավ հոր աչքի առաջ. տեսանյութ
Զոհված հերոս Գոռ Թումանյանի վերջին երգը՝ առաջնագծից. «Թե կռվից չգամ»..
Արցախյան ռազմաճակատում ծավալված մարտական գործողությունների ժամանակ անմահացել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող 20-ամյա Գոռ Թումանյանը։ Պատերազմը սկսվելուն պես Գոռի հայրը մեկնել է առաջնագիծ ու կանգնել որդու կողքին: Նրան տուն է վերադարձրել միայն որդու մահը... Գոռն ընկել է հակառակորդի Սմերչի հարվածից, հենց հոր աչքի առաջ, նրան անմիջապես օգնության են հասել երեք ընկերները, սակայն երկրորդ արկն ընկել է նույն վայրում, միաժամանակ խլելով նաև օգնող ընկերների կյանքերը: Գոռ Թումանյանը տաղանդավոր երգիչ էր, միջազգային բազմաթիվ փառատոնների դափնեկիր, գլխավոր մրցանակակիր ու հաղթող: Վերջերս Թուրքիայից էր վերադարձել գլխավոր մրցանակով: Հավերժ փառք և խոնարհում մեր հերոսներին: Հենց այսպիսի հերոսների կյանք ու կռվով Հաղթելու ենք:
Կարծիքներ