Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 7 տուժած, այդ թվում՝ 5 երեխա, տեղափոխվել է Եղեգնաձորի ԲԿ
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 7 տուժած տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Տուժածներից 5-ը երեխաներ են. նրանցից մեկն ունեցել է կոնքազդրային հոդի հոդախախտ, որն ուղվել է, 4-ը ստացել են թեթև քերծվածքներ:
Չափահաս քաղաքացիներից 1-ը ստացել է ուղեղի ցնցում, մյուսը՝ ազդոսկրի կոտրվածք:
Կարծիքներ