ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի անդամների հետ

ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի անդամների հետ

Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի անդամների հետ։ Խորհուրդը կազմված է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից և անկախ մասնագետներից։

«Ծանոթանալուց հետո քննարկել ենք ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող խնդիրները, խորհրդի անդամները ներկայացրել են իրենց պատկերացումները ոլորտում առկա առաջնահերթությունների վերաբերյալ։
Կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության պլանավորման ու խնդիրների թիրախավորման համար խորհրդի անդամները ներկայացրել են շատ օգտակար առաջարկություններ, որոնք կիրացվեն Կանխարգելման ազգային մեխանիզմի աշխատանքներում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Քրիստիննե Գրիգորյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում