Քաղաքական անինքնասիրությամբ օժտված Սուտասանի գերնպատակն է պետական կառույցներում թեկուզ մի քանի րոպե երևալը. Չախոյան
«Սուտասան տերտերին էլի քարշ են տվել ԱԺ՝ քաղաքական կշիռ տալու համար»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարիտեղակալ Տարոն Չախոյանը:
«Քաղաքական կուռ անինքնասիրությամբ օժտված Սուտասանի համար գերնպատակ է դարձել պետական կառույցներում թեկուզ մի քանի րոպեով հայտնվելը։
Մի բան հաշվի չեն առել. Սուտասանը վաղուց ոչ ոքի հետաքրքիր չէ, դարձել է իր վերընթերցած անեկդոտի Նեուլավիմիյ Ջոն, իսկ նրան ԱԺ տանողները վաղուց մարած աբլիգացիաներ են։
ԱԺ չէ, ձեր քաղաքական սբխեչին էլ կարող եք տանել, միևնույն է, բան չի փոխվի»,- հավելել է նա:
Վազգեն (Բագրատ) Գալստանյանը ներկա է Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության կողմից «Հայաստանի Անկախության մասին հռչակագրի անժամանցելի արդիականության մասին» ԱԺ հայտարարության նախագծի թեմայով հրավիրված խորհրդարանական լսումներին:
Կարծիքներ