Հարավային Դակոտայում հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել
Առնվազն երկու մարդ է զոհվել երեքշաբթի ամերիկյան Հարավային Դակոտա նահանգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին իր կայքում հայտնում է Dakota News Now հրատարակությունը ։
Նրա խոսքով՝ ոստիկանությունը բերման է ենթարկել կրակոցների մեջ կասկածվողին։ Ընդհանուր առմամբ վիրավորվել է հինգ մարդ։ Մեկը ծանր վնասվածքներով տեղափոխվել է մոտակա հիվանդանոց, երկուսն ինքնուրույն հեռացել են դեպքի վայրից, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Հրապարակումը միջադեպից լրացուցիչ մանրամասներ չի ներկայացնում։ Տեղի շերիֆի գրասենյակը, ոստիկանությունն ու Հետաքննության բյուրոն հետաքննում են կրակոցների դեպքի հանգամանքները։
Կարծիքներ