Խարկովում գնդակոծության ժամանակ զոհվել է 26-ամյա Արտյոմ Այվազյանը

Խարկովում գնդակոծության ժամանակ զոհվել է 26-ամյա Արտյոմ Այվազյանը

Խարկովում մարտի 14-ին Գորկու այգու մոտ գնդակոծության ժամանակ զոհվել է Օգնության բանակի (Help Army) 26-ամյա կամավոր Արտյոմ Այվազյանը։  Նրա քույրը՝ Ալյոնա Այվազյանը, որը նույնպես կամավոր է, վիրավորվել է:

Այս մասին հայտնել է Help Army-ի կամավոր Անժելա Դենիսենկոն, գրում է kh.vgorode.ua  կայքը։ 

«Հիմա Արտյոմը մեզ հետ չէ, քույրը՝ մեր Ալյոնկա Այվազյանը, հիվանդանոցում է, վիրահատություն, բեկոր... և եղբոր համար՝ անտանելի ցավ։ Մյուս քույրը՝ Մարիամ Այվազյանը, ուսուցչուհի է, որն աշխատում էր թիվ 134 դպրոցում (այդ դպրոցն այլևս գոյություն չունի)»,- ասել է Դենիսենկոն: 

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում