Սամվել Տոնոյանը՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Սամվել Տոնոյանը նշանակվել է ՀՀ
քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված
հանցագործությունների քննության վարչության պետ՝ ազատվելով Արմավիրի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից:
Արդարադատության առաջին դասի խորհրդական Սամվել Սումբատի Տոնոյանի
Կենսագրությունը
Սամվել Սումբատի Տոնոյանը ծնվել է 1979 թվականին, Երևան քաղաքում:
1999թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
Աշխատանքային գործունեություն
2002-2007թթ. – ՀՀ դատախազության Գուգարքի կայազորի զինվորական դատախազության քննիչ
2007-2008թթ. – ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի քննչական բաժնի մաքսային տեսուչ-քննիչ
2008-2013թթ. – ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ
2013-2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ վարչության մարդու դեմ ուղղված
հանցագործությունների քննության բաժնի պետ
2014-2018թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ
2018-2019թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված
հանցագործությունների քննության վարչության պետ
2019-2022թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով և
խրախուսվել գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Կարծիքներ