Կիևը շահագրգռված է Բուչայի իրադարձությունների թափանցիկ հետաքննությամբ. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ շահագրգռված է Կիևի մերձակայքում գտնվող Բուչա բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների ամբողջական և թափանցիկ քննությամբ։
«Մենք շահագրգռված ենք ամբողջական, թափանցիկ հետաքննության մեջ, որի արդյունքները հայտնի կլինեն և կբացատրվեն ողջ միջազգային հանրությանը: Մենք լրագրողների համար առավելագույն մուտք ենք ապահովել Բուչա և Ուկրաինայի այլ ազատագրված քաղաքներ: Եվ մենք շահագրգռված ենք, որ հազարավոր լրագրողներ այցելեն այնտեղ որքան հնարավոր է շատ լրագրողներ»,- ասել է նա իր գրասենյակի կողմից հրապարակված տեսաուղերձում։
Կարծիքներ