Ցուցանիշ է, որի մասին մի 20 տարի շարունակ կարելի էր միայն երազել. Արայիկ Հարությունյանը՝ Մամուլի ազատության ինդեքսում ՀՀ-ի զբաղեցրած տեղի մասին

Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանը շատ բարձր՝ 34-րդ տեղում է: Այս առիթով վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել:
«Գնում ենք չափազանց ճիշտ ճանապարհով, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիս: Սա մի ցուցանիշ է, որի մասին մի 20 տարի շարունակ կարելի էր միայն երազել»,- գրել է Հարությունյանը:
«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը հրապարակել է 2025 թվականի Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսը, որում Հայաստանը 9 տեղով բարելավել է նախորդ տարվա ցուցանիշը։
180 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 34-րդ հորիզանականը։ 2024 թվականին Հայաստանը 71,6 միավորով զբաղեցրել էր 43-րդ հորիզանականը, իսկ 2023-ին 70,61 միավորով 49-րդ տեղում էր։
Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է մամուլի ազատության առումով։ Վրաստանը նախորդ տարվա համեմատ նահանջել է 11 հորիզոնականով և զբաղեցնում է 114-րդ տեղը, Ադրբեջանը 167-րդ տեղում է, Թուրքիան 159-րդն է, Իրանը՝ 176-րդ, ՌԴ-ն նախորդ տարվա համեմատ նահանջել է 9 տեղով և այժմ 171-րդն է։
Կարծիքներ