Մեր արևմտյան գործընկերները խուսափում են հստակ և ուղիղ ձևակերպումներից՝ իբր Ադրբեջանին իրենց հարթակներում պահելու համար. Մարուքյան

Մեր արևմտյան գործընկերները խուսափում են հստակ և ուղիղ ձևակերպումներից՝ իբր Ադրբեջանին իրենց հարթակներում պահելու համար.  Մարուքյան

«Արևմտյան շատ գործընկերներ խուսափում են իրերն իրենց անուններով կոչելուց և դատապարտելուց նախ՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ, և երկրորդ՝ ավելի քան 100 հազար էթնիկ հայերի բռնի տեղահանումն ու էթնիկ զտումները։

Մեր արևմտյան գործընկերները խուսափում են հստակ և ուղիղ ձևակերպումներից՝ իբր Ադրբեջանին իրենց հարթակներում պահելու համար, բայց, ի վերջո, Ադրբեջանն իրեն ավելի անկաշկանդ և անպատժելի է զգում՝ հրաժարվելով մասնակցել ճգնաժամի հարցով նախապես ծրագրված հնգակողմ հանդիպմանը, որը պետք է տեղի ունենա վաղը՝ Գրանադայում (Իսպանիա):

Ուստի մեր արևմտյան գործընկերները պետք է դասեր քաղեն իրենց մեղմ ելույթներից և համապատասխան միջոցներ կիրառեն Ադրբեջանի դեմ՝ նրա կատարած հանցագործությունների համար։ Արևմուտքը վերջապես պետք է հասկանա, որ եթե դու չես հարգում քո արժեքները, չափանիշները և ինքդ քեզ, ինչո՞ւ պետք է դա անի Ադրբեջանը»,- գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում