Ալեքսեյ Նավալնին կոմայի մեջ է

Ալեքսեյ Նավալնին կոմայի մեջ է

 Ալեքսեյ Նավալնին կոմայի մեջ է գտնվում: Նրա վիճակը գնահատվում է ծանր: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Նավալնիի մամլո խոսնակ Կիրա Յարմիշին: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Նավալնիի մամլո խոսնակ Կիրա Յարմիշի փոխանցմամբ՝քաղաքական գործչի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է օդանավում՝ Տոմսկից Մոսկվա թռչելու ժամանակ: Ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Օմսկում, որտեղ նրան հոսպիտալացրել են անգիտակից վիճակում: «Մեկ տարի առաջ Ալեքսեյին թունավորել են, երբ նա գտնվում էր կալանավայրում: Ակնհայտ է, որ հիմա էլ են նույնն արել»,- Կիրա Յարմիշը գրել էր այսօր Twitter-ի իր էջում: Ըստ նրա՝ Նավալնիին թունավորել են թեյի մեջ ինչ-որ բան խառնելով: «Դա միակ բանն է, որ նա խմել է առավոտյան»,- հավելել էր Յարմիշը: Ինտերֆաքսի փոխանցմամբ էլ՝ S7 ավիաընկերությունից հավաստիացրել են, որ Նավալնին օդանավում ոչինչ չի կերել ու չի խմել:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում