Իսրայելը մարտից վերսկսում է միջազգային զբոսաշրջությունը
Իսրայելը 2021 թվականի մարտից վերսկսում է միջազգային զբոսաշրջությունը, տեղի բնակիչները, ովքեր անցել են պատվաստումների երկու փուլը եւ «կանաչ անձնագիր» են ստացել, կկարողանան ճանապարհորդել առանց կարանտինի եւ ՊՇՌ թեստ հանձնելու մեկնելուց առաջ եւ վայրէջքից հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով տուրիզմի նախարարության մամուլի ծառայությունը:
Արդեն համաձայնագիր է կնքվել Կիպրոսի հետ, եւ ակնկալվում է, որ երկուշաբթի` փետրվարի 8-ին, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը կժամանի Իսրայել` այս պետության հետ զբոսաշրջիկների փոխանակումը վերսկսելու պայմանները քննարկելու համար:
Համանման բանակցություններ են ներկայումս ընթանում Սերբիայի, Սեյշելյան կղզիների, Ռումինիայի եւ Վրաստանի հետ: «Իսրայելը բացարձակ առաջատար է աշխարհում բնակչության պատվաստման մակարդակով: Փետրվարի 4-ի դրությամբ պատվաստվել է երկրի բոլոր քաղաքացիների շուրջ 37 տոկոսը, երկրորդ դեղաչափը ստացել է մոտ 21 տոկոսը,- ասել է Ռուսաստանի Դաշնությունում եւ ԱՊՀ-ում Իսրայելի զբոսաշրջության նախարարության բաժնի տնօրեն Վլադիմիր Շկլյարը,- Մենք լավատեսորեն ենք նայում ապագային եւ սահմանների ամբողջական բացում ենք ակնկալում 2021-ի կեսերին»:
Ներկայումս ուղեւորատար թռիչքներն Իսրայելի եւ այլ երկրների միջեւ դադարեցված են: Բացառություն են կազմում մարդասիրական հատուկ չվերթները:
Կարծիքներ