Կարճատև անձրևից ու ամպրոպից հետո առաջիկա օրերին ջերմաստիճանը կրկին կբարձրանա
Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:
Այս մասին հայտնում է հիդրոպթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ Երևանի առանձին հատվածներում այսօր երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Հուլիսի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:
Հանրապետության տարածքում այսօր, հուլիսի 25-29-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ արևելյան 2-5մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 24-ի ցերեկը կնվազի ևս 2-3 աստիճանով, 26-29-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։
Կարծիքներ