Կալուգայից Հայաստան խոպան եկած գործարարը փորձում է ընտրակաշառքով գնել ձեր ու ձեր երեխաների ապագան. Չախոյան

Կալուգայից Հայաստան խոպան եկած գործարարը փորձում է ընտրակաշառքով գնել ձեր ու ձեր երեխաների ապագան. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով «Մեր ձևով»-ի կողմից ընտրակաշառք բաժանելու մասին Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակմանն ու ձայնագրություններին:

 

«Կալուգայից Հայաստան խոպան եկած գործարարը փոձրում է ընտրակաշառքի միջոցով գնել ձեր ու ձեր երեխաների ապագան, Հայաստանի ապագան ու ստրկացնել ձեզ:

 

Տաշիր Սամոյի թիմակիցներից մի քանիսն արդեն ձերբակալվել են: Լավ իմանալով, որ հաջողության չի հասնելու, փորձում է ընտրակեղծիքի դիմել»,- ասել է Չախոյանն ու հավելել, որ նրա թիմի հետ գործարքի գնացած ցանկացած քաղաքացի տուժելու է ու պատժվելու օրենքի ողջ խստությամբ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում