Հետախուզվողները ներկայացել են ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 21-ին բաժին է ներկայացել 24-ամյա Հրայր Ս.-ն, որը հունվարի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ (Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը) հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
Ոստիկանության Իջևանի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 21-ին բաժին է ներկայացել 37-ամյա Նարեկ Ս.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Կարծիքներ