Այսօր Երկիր մոլորակը կգտնվի Արեգակին ամենամոտ կետում

Այսօր Երկիր մոլորակը կգտնվի Արեգակին ամենամոտ կետում

Այսօր Երկիր մոլորակը կգտնվի Արեգակին ամենամոտ կետում, տեղեկացնում են Բյուրականի աստղադիտարանից։ Երկիրն Արեգակի շուրջը պտտվում է էլիպսաձև ուղեծրով և այդ ուղեծրի նկատմամբ թեքված առանցքով։ Ուղեծրի էլիպսաձևության հետևանքով Երկիրը տարվա ընթացքում մեկ անգամ հասնում է իր մերձարևին՝ Արեգակին ամենամոտ գտնվող կետին, իսկ մոտ կես տարի անց՝ հեռարևին։

Եղանակների հերթագայման պատճառը վերևում հիշատակված երկրորդ բնութագրիչն է՝ Երկրի առանցքի թեքությունը ուղեծրի հարթության նկատմամբ։

Եվ այսպիսով ,այսօր՝ հունվարի 4-ին Երկիրն անցնելու է իր մերձարևով։ Այսինքն Երկիրն Արեգակին ամենից ավելի մոտ է գտնվում, երբ մեր մոլորակի հյուսիսային կիսագնդում ձմեռվա ցուրտ օրեր են։ Այս անգամ դա տեղի կունենա Երևանի ժամանակով առավոտյան 10:52-ին և այդ պահին Երկիրը կգտնվի Արեգակից 147105052 կմ հեռավորության վրա։ Դրանից հետո այդ հեռավորությունն աստիճանաբար կաճի, մինչև ս/թ հուլիսի 4-ին ժամը 11:10-ին հասնի այս տարվա հեռարևին, որը գտնվելու է մեր ցերեկային լուսատուից 152098455 կմ հեռավորության վրա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում