Արարատ Միրզոյանը հանդիպել է Ժոզեպ Բորելի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է Ժոզեպ Բորելի հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։

Այս մասին հայտնել է ԱԳ նախարարը՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում Ժոզեպ Բորելի հետ մտքեր փոխանակեցինք Հայաստան-ԵՄ գործընկերության թեմայով»,- գրել է Միրզոյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում