Գնել Սանոսյանն ընդունել է ՌԴ Երկաթուղային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավարին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ, Երկաթուղային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավար Վլադիմիր Տոկարևին։
Նախարարը բարձր է գնահատել ռուսական կողմի հետ տրանսպորտի ոլորտում առկա համագործակցությունը։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ կատարելու հարցը, որը նախատեսում է ուղևորափոխադրումների մասով սուբսիդավորման չափի սահմանափակումների վերացում։
Նախարարի հետ հանդիպումից հետո ընդլայնված կազմով հանդիպումը շարունակվել է արդեն նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի հետ։
Կողմերը քննարկել են փոխգործակցության խորացման հեռանկարները, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետագա գործունեությանը, զարգացմանը վերաբերող հարցեր։
Քննարկվել է նաև մինչև կոնցեսիայի ավարտը երկաթուղում ներդրումների ծավալների ավելացմանը վերաբերող հարցեր։
Կարծիքներ