ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է սահմանային անցակետում
Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից դեկտեմբերի 4-ին ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 35-ամյա Տիգրան Դ.-ն, որը նոյեմբերի 2-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի (Անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը) մեղադրանքով: Այս մասին հայտնեցին ոստիկանությունից:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ