Սոչիում տեղի են ունեցել Ռուսաստանի և Բելառուսի նախագահների բանակցությունները
Այսօր Սոչիում տեղի են ունեցել Ռուսաստանի նախագահ Պուտինի և Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի բանակցությունները: Պուտինը նշել է, որ համագործակցության անհրաժեշտություն զգացվում է տարբեր մակարդակներում, այդ թվում՝ տարածաշրջանային, տեղեկացնում է РИА Новости-ն:
Նա շեշտել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ հարևան հանրապետության ամենամեծ առևտրային գործընկերը: Բելառուսի տնտեսությունում Ռուսաստանի ներդրումները գնահատվում են ավելի քան 4 միլիարդ դոլար:
Լուկաշենկոյի խոսքով՝ Ռուսաստանի և Բելառուսի միջև փոխգործակցության գրեթե բոլոր ճանապարհային քարտեզները պատրաստ են ստորագրման: Իսկ ֆինանսական օգնությունը, որը Մոսկվան տրամադրեց Մինսկին, ժամանակին էր ու կարևոր:
Նախագահները քննարկել են նաև կորոնավիրուսային պատվաստանյութերի հարցը: Լուկաշենկոն հայտարարել է ռուսական տեխնոլոգիաների վրա հիմնված բելառուսական դեղամիջոց ստեղծելու մասին: Բելառուսի նախագահն ամենաարդյունավետը համարել է ռուսական պատվաստանյութը և խոստովանել է, որ առանց Ռուսաստանի աջակցության դժվար կլիներ պատվաստումներ կազմակերպել հանրապետությունում, ինչի համար իր երախտագիտությունն է հայտնել Պուտինին: Ռուսաստանի նախագահը հիշեցրել է, որ Sputnik V-ի նոր խմբաքանակները Բելառուս կհասցվեն փետրվարին և մարտին:
Կարծիքներ