Արարատի մարզի Շահումյան բնակավայրում շչակ է գործարկվելու

Արարատի մարզի Շահումյան բնակավայրում շչակ է գործարկվելու

Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի Շահումյան բնակավայրում փետրվարի 17-ի ժամը 11:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում իրականացվելու է գործնական վարժանք «Օդային տագնապի դեպքում տարահանում և պատսպարում» թեմայով, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

Ծառայությունը բնակիչներին խնդրում է չանհանգստանալ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում