Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարացվել է

Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարացվել է

Հակակոռուպցիոն դատարանը ևս 2 ամսով երկարացրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված տնային կալանքը:

«Արմենպրես»-ի  հետ զրույցում այս մասին հայտնեց Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Արմեն Աշոտյանի գործով հերթական նիստի ժամանակ դատավոր Վահե Դոլմազյանը մերժել է  տնային կալանքը վերացնելու  Աշոտյանի փաստաբանների միջնորդությունը:  ՀՀԿ փոխնախագահի տնային կալանքը կգործի մինչև օգոստոսի 11-ը: 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում