Բայդենը Թրամփին մեղադրել է ԱՄՆ-ում COVID-19-ից մահացության բարձր ցուցանիշի համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանատու է երկրում կորոնավիրուսով hivand մարդկանց մահացության մեծ թվի համար, հայտարարել է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը:
Քաղաքական գործիչը կարծում է, որ ԱՄՆ առաջնորդը չի էլ փորձում ձևացնել, թե անում է իր գործը: Ըստ Բայդենի, Թրամփը չի հասկանում, թե ինչ է նշանակում լինել նախագահ:
«Վերջին վեց ամիսների ընթացքում ավելի քան երկու հարյուր հազար մարդ է մահացել: Այսքան կորուստներ ունենք, քանի որ միակ բանը, որ անհանգստացնում է նախագահին, ֆոնդային շուկաներն ու ընտրություններն են», – ասել է Բայդենը:
ԱՄՆ-ն աշխարհում առաջին տեղում է կորոնավիրուսային վարակի տարածմամբ. Վարակվել է 6,9 միլիոն մարդ, ապաքինվել է 4,1 միլիոն հիվանդ, մահացել է ավելի քան 200 հազար մարդ:
Կարծիքներ