Խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 41-ամյա կին վարորդը մահացել է
Հոկտեմբերի 22-ին, «Սևան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է նույն օրը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Երևանի բնակիչ 41-ամյա Լիլիթ Հ.-ն, ով Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենայով դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել «Կարասար» ռեստորանային համալիրի երկաթե դարպասներին ու հայտնվել ռեստորանի տարածքում:
Այս մասին հայտնում է shamshyan.com-ը՝ հավելելով, որ դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 22-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ջրափրկարարներն էին ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել էր բժշկական կենտրոն:
Կարծիքներ