Թրամփը ակնարկում է, որ կրկին կառաջադրվի նախագահի պաշտոնում

Թրամփը ակնարկում է, որ կրկին կառաջադրվի նախագահի պաշտոնում

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը Փենսիլվանիայում իր կողմնակիցների հանրահավաքում ակնարկել է, որ երկու տարի անց կրկին կպայքարի երկրի ղեկավարի պաշտոնի համար։

«Իմ օրոք մենք առևտրային գործարք կնքեցինք Չինաստանի հետ, որն աներևակայելի շահավետ էր մեր ֆերմերների և արտադրողների համար, այն բերեց տարեկան 50 միլիարդ դոլար: Նրանք հավանաբար կարծում են, որ ես առաջադրվելու եմ նախագահի պաշտոնում», - ասաց նա:

Ավելի վաղ Թրամփին մոտ կանգնած ամերիկյան լրատվամիջոցների աղբյուրները հայտնել էին, որ նա կարող է հայտարարել 2024 թվականի նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին նոյեմբերի 14-ին կամ այս օրվանից հետո առաջիկա մի քանի օրվա ընթացքում։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում