Բեռլինում Կիևի դեսպանը հույս ունի, որ Շոլցը կհամոզի ԵՄ-ին Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տրամադրել
Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկն ակնկալում է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կհամոզի Եվրամիությանը (ԵՄ)՝ երկրին համայնքին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցում։ Նման հայտարարություն դիվանագետը արել է հինգշաբթի երեկոյան ZDF հեռուստաալիքի եթերում:
Ինչպես նշել է Մելնիկը, ուկրաինական կողմը հույս ունի, որ կանցլերը ԵՄ գագաթնաժողովում կապահովի անհրաժեշտ միասնության ձեռքբերումը։
Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին, դիվանագետի կարծիքով, նվեր չէ, բայց դա բխում է Գերմանիայի շահերից։ Միաժամանակ Մելնիկը նշել է, որ Կիևը չի ցանկանում մուրացկան լինել, այլ ցանկանում է ինչ-որ բան անել, այդ թվում՝ անվտանգության ոլորտում։ Ինչ վերաբերում է ծանր սպառազինության մատակարարմանը, Ուկրաինայի դեսպանը հույս է հայտնել, որ Գերմանիայի կանցլերի այցից հետո ըմբռնում կլինի հետագա անելիքների մասին։ Նա կրկին դիմել է Շոլցին՝ խնդրանքով վերանայել Կիևին զենք մատակարարելու իր չցանկությունը։
Կարծիքներ