Ռուսաստանի դեմ պատժամիջոցները լավագույն ճանապարհն են Վաշինգտոնի համար. Բայդեն
Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները լավագույն ընտրությունն էին ԱՄՆ-ի համար, անհնար էր չարձագանքել Ուկրաինայում տիրող իրավիճակին, ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի օրը Associated Press- ին տված հարցազրույցում ։
«Ես Միացյալ Նահանգների նախագահն եմ: Այս պատժամիջոցները բխում են երկրի լավագույն շահերից»,֊ ասաց նա՝ հավելելով, որ Ռուսաստանի Դաշնության դեմ տնտեսական սահմանափակումների մասին որոշումը կայացրել է ոչ թե որպես քաղաքական գործիչ, այլ որպես գերագույն գլխավոր հրամանատար։
Կարծիքներ