ԱԱ 2022. Ֆրանսիան հաղթեց Մարոկկոյի հավաքականին և դուրս եկավ եզրափակիչ

ԱԱ 2022-ի կիսաեզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը 2։0 հաշով հաղթեց Մարոկկոյին և դուրս եկավ եզրափակիչ։
Խաղի 5-րդ րոպեին ֆրանսիացիների թիմից գոլի հեղինակ դարձավ եզրային պաշտպան Տեո Էռնանդեսը։
79-րդ րոպեին, փոխարինման դուրս եկած Ռանդալ Կոլո Մուանին հաշիվը կրկնապատկեց։ Խաղն ավարտվեց Ֆրանսիայի հաղթանակով։
Կատար 2022-ի եզրափակիչ հանդիպումը նախատեսված է դեկտեմբերի 18-ին։
Կարծիքներ