Ալեքսեյ Նավալնին ազատազրկման է դատապարտվել
Մոսկվայի Սիմոնովսկու դատարանը չեղյալ է հայտարարել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի պայմանական պատժաչափը «Իվ Ռոշեր»-ի գործով եւ փոխարինել այն 3.5 տարի իրական պատժաչափի՝ ընդհանուր ռեժիմի բանտում:
Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
Դատարանը գտել է, որ դատապարտման համար կան բավարար ապացույցներ:
Մինչ այս Նավալնիին 3 անգամ հաջողվել էր խուսափել պատժաչափը իրական պատժով փոխարինելուց: Մերժման որոշումները կայացվել են Մոսկվայի Լուբլինի դատարանի կողմից 2015 և 2016 թվականներին, իսկ Մոսկվայի Սիմոնովսկու դատարանը 2017-ին նույնպես միայն երկարացրել է նրա փորձաշրջանը ՝ առանց նրան ՔԿՀ ուղարկելու հարց բարձրացնելու:
Կասեցված պատժի փոփոխման որոշումը դեռ ուժի մեջ չի մտել. կողմերը բողոքարկելու համար տասը օր ժամանակ ունեն:
Կարծիքներ