Տրակտորը կողաշրջվել է. 55-ամյա տրակտորավարը մահացել է

Տրակտորը կողաշրջվել է. 55-ամյա տրակտորավարը մահացել է

Սեպտեմբերի 9-ին, ժամը 09.51-ին, ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ Արագածոտնի մարզի Հացաշեն գյուղում տրակտոր է շրջվել, որի տակ մարդ է մնացել: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 09.45-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղի վարչական տարածքում՝ դաշտամիջյան ճանապարհին, «Բելառուս» տրակտորը շրջվել է. 55-ամյա տրակտորավար Շավարշ Կարոյանը մահացել է:
Կատարվում է քննություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում