Նախկին վարչապետի խորհրդականը հրավիրվել է ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության նախկին պետ, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Սամվել Սանամյանի ու ընտանիքի անդամների գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն:
Վերջիններս հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում:
Ծանուցման համաձայն՝ դատախազություն է հրավիրվել ոչ միայն Սամվել Սանամյանը, այլև կինը, որդիները, ընտանիքի հետ փոխկապակցվածայլ անձինք:
Նշենք՝ դատախազությունը չի հայտնում, թե նրանց որ գույքն է ենթադրաբար համարվում ապօրինի ծագում ունեցող:
Կարծիքներ