Պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է համածառայակիցը.ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող Արսեն Արմենի Մանուկյանի մահվան դեպքի մի շարք հանգամանքներ, ձերբակալվել է վերջինիս համածառայակիցը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022թ. հուլիսի 14-ին՝ ժամը 10:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արմենի Մանուկյանը, մարտական դիրքում դիտորդի պարտականություններն իրականացնելու ընթացքում, իրեն ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգից իրեն հասցրել է մահացու հրազենային վիրավորում:
Միջնորդություն է հարուցվել դատախազություն՝ զինծառայող Ա. Մանուկյանի համածառայակցի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ