ԱՄՆ-ը կարող Է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել ԿԺԴՀ-ի դեմ

ԱՄՆ-ը կարող Է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել ԿԺԴՀ-ի դեմ

Միացյալ Նահանգները կարող Է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել ԿԺԴՀ-ի նկատմամբ, իսկ Փենյանի կողմից միջուկային զենքի փորձարկումները Վաշինգտոնը կգնահատի որպես սադրանք: Հուլիսի 18-ին այդ մասին Reuters գործակալությանն ասել Է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջանեթ Ելլենը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ ֆինանսների նախարարության ղեկավարը համապատասխան հայտարարությունն արել Է Արեւմուտքում այն անհանգստության ֆոնին, որ ԿԺԴՀ-ն պատրաստվում Է միջուկային զենքի՝ 2017 թվականից ի վեր առաջին  փորձարկման:

Փենյանը 2022 թվականին արդեն կատարել Է ռեկորդայն քանակությամբ հրթիռային արձակումներ, այդ թվում միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակում: Ելլենը հարցազրույցում չի չի հայտնել, թե հատկապես ինչ պատժամիջոցներ կարող են լինել, եւ Վաշտիգտոնը երբ կորոշի սահմանել դրանք : Սակայն, նրա խոսքով՝ պատժամիջոցներն անհրաշետ կլինեն՝ Փենյանին հարկադրելու համար հրաժարվելու իր միջուկային ծրագրից:

Նման կարգի միջոցները Ելլենը կարող Է քննարկել հարավկորեացի պաշտոնյաների, այդ թվում հուլիսի 19-ին  Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլի հետ հանդիման ժամանակ, կարծում Է Reuters-ը: ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության ղեկավարը, ինչպես հայտնում Է գործակալությունը, հուլիսի 18-ն արդեն մեկնել Է Սեուլ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում