Գերմանական ընկերությունները բանակցություններ են վարում «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության շուրջ

Գերմանական ընկերությունները բանակցություններ են վարում «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության շուրջ

Գերմանիայում ընկերությունները բանակցություններ են վարում կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության շուրջ. մինչեւ ԵՄ-ում դրա կիրառմանը հավանություն տալը այն կարող Է մատակարարվել երրորդ երկրներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Գերմանական տնտեսության արեւելյան կոմիտեի գործադիր տնօրեն Միխայել Հարմսը:

Նա հիշեցրել Է, որ The Lancet հեղինակավոր գիտական հրատարակության տվյալներով՝ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութը 91,6 տոկոս արդյունավետություն Է արձանագրել: ԳԴՀ-ի կանցլերը եւ առողջապահության նախարարը հետաքրքրություն են ցուցաբերել ռուսաստանյան պատվաստանյութի օգտագործման նկատմամբ, այդ թվում՝ Գերմանիայում, եթե այն հավանության արժանանա ԵՄ-ի համապատասխան գերատեսչության՝ EMA-ի (Դեղամիջոցների եվրոպական գործակալություն) կողմից: Կարող եմ ասել, որ գերմանական ընկերությունների հետ արդեն շատ ինտենսիվ բանակցություններ են վարվում «Սպուտնիկ V»-ի արտադրության շուրջ, եւ Արեւելյան կոմիտեն կոնկրետ գործի Է դրվել դրանում: Մենք սերտ շփման մեջ ենք գտնվում Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ»,-ասել Է Հարմսը:

Նա հաստատել Է, որ խոսքը Գերմանիայում «Սպուտնիկ V»-ի արտադրության մասին Է երրորդ երկրների համար այնքան ժամանակ, քանի դեռ պատվաստանյութը տեխնիկապես չի գրանցվել ԵՄ-ում:

ՌՈւՆՀ-ն «Սպուտնիկ V» պատվաստանյութի գրանցման հայտը EMA-ին ներկայացրել Է հունվարի 29-ին, եւ առկա Է այն բանի հաստատումը, որ հայտն ընդունված Է: Հայտին հավանություն տալու արագությունը որոշվում Է կարգավորիչի կողմից, ճշտել են ՌՈւՆՀ-ում: Գերմանական տնտեսության արեւելյան կոմիտեն բիզնես-ասոցիացիա Է, որը միավորում Է գերմանական այն ընկերություններն ու ֆիրմաները, որոնք աշխատում են Արեւելյան Եվրոպայում եւ հետխորհրդային տարածքում:


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում