ԱՄՆ-ում հրաձգության զոհերի թիվը հասել է չորսի
Արկանզաս նահանգի Ֆորդայս քաղաքում հրաձգության զոհերի թիվը հասել է չորսի։ Այս մասին հայտնում է Associated Press-ը ՝ ոստիկանությանը հղումով։
«Հրաձգության հետևանքով բոլոր սպանվածները խաղաղ բնակիչներ են»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Նրա խոսքով՝ ուրբաթ օրը մթերային խանութում տեղի ունեցած հրաձգության հետևանքով տուժել է 14 մարդ՝ «11 քաղաքացիական անձ, երկու ոստիկան և մեկ կասկածյալ»։
Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում, քանի որ ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում:
Կարծիքներ