Ֆրանսիան մշակել է COVID-19-ի ախտորոշիչ թեստ, որն իրականացվում է սմարթֆոնի միջոցով
Ֆրանսիական Լիլի համալսարանի գիտնականները սարք են ստեղծել, որը թույլ է տալիս մարդուն ինքնուրույն ստուգել կորոնավիրուսի առկայությունը բջջային հեռախոսի միջոցով: Հայտնում է BFM- ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ սարքը հիշեցնում է ֆլեշ կրիչ, որը միանում է բջջային հեռախոսի վարդակից: Սարքի մեջ տեղադրվում է միանգամյա օգտագործման փորձանմուշ, որի վրա անհրաժեշտ է տեղադրել քթի խոռոչից վերցված մի քանի կաթիլ հեղուկ: 10 րոպե անց հեռախոսի էկրանին ցուցադրվում է թեստի արդյունքը՝ գրաֆիկի և թվային ցուցիչների հետ միասին:
Մշակողները պնդում են, որ սարքը ունակ է դեպքերի 90% -ում հայտնաբերելու վիրուսի առկայությունը: Սարքն արդեն անցել է ամբողջական կլինիկական փորձարկումներ:
Կարծիքներ