Մոնղոլիան գրանցել է Sputnik V ռուսական պատվաստանյութը
Մոնղոլիայի առողջապահության նախարարությունը արագացված ընթացակարգով գրանցել է Sputnik V ռուսական պատվաստանյութը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը։
«Հիմնադրամը հայտարարում է Մոնղոլիայի Առողջապահության նախարարության կողմից կորոնավիրուսի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութի գրանցման մասին: Գրանցումն իրականացվել է արագացված ընթացակարգով՝ առանց լրացուցիչ կլինիկական փորձարկումների», – նշել են հիմնադրամում:
Պատվաստանյութի հաստատումը եղել է Ռուսաաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի գործընկեր ՝ մոնղոլական առաջատար դեղագործական ընկերության ՝ Mongol Emimpex Concern -ի օգնությամբ ։
«Մոնղոլիայի գործընկերները պատվաստանյութը գրանցելու մասին որոշում են կայացրել Sputnik V- ի կլինիկական փորձարկումների տվյալների մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո, որը ցույց է տվել բարձր արդյունավետություն և անվտանգություն »,-ասել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը:
Sputnik V- ն արդեն հաստատվել է ավելի քան 20 երկրներում։
Կարծիքներ